Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը անդրադարձել է Քիմ Քարդաշյանին

06 Ապրիլ, 2016 20:50
ԱՄՆ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը անդրադարձել է Քիմ Քարդաշյանին

Քիմ Քարդաշյանն Instagram-ում 66 միլիոն հետևորդներ ունի, սակայն դա նրան Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության փորձագետ չի դարձնում: Նման տեսակետ հայտնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում հավատարմագրված Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլին Սուլեյմանը, ով Foreign Policy-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Քիմ Քարդաշյանին: «Նա շատ հայնտի և սիրված է իր երկրպագուների կողմից, սակայն պատերազմին և խաղաղությանն առնչվող հարցերը մի փոքր լուրջ են հեռուստաասղի համար»,- հեռախոսազրույցի ժամանակ ասաց նա: «Անձամբ ես շատ վատ հեռուստաաստղ կլինեի, այդ իսկ պատճառով չեմ խառնվում այն ոլորտներին, որոնց ծանոթ չեմ», հավելեց նա: «Վստահ չեմ, որ տիկին Քարդաշյանը ռազմական կամ քաղաքական փորձագետ է, հետևաբար, գուցե մենք անենք այն, ինչն ամենալավն ենք անում»։ Հիշեցնենք, որ աշխարհահռչակ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նկար էր տեղադրել սոցիալական ցանցերում, որով իր աջակցությունն էր ցուցաբերում սրված հակամրտության օրերին: Ազգությամբ հայ Քարդաշյանն անցած տարի մեկնեց Հայաստանի մայրաքաղաք իր ամուսնու՝ Քայնե Ոիեսթի հետ: Նա ավելացրել էր #PrayForPeace հեշթեգը, որն Instagram-ում միանգամից հավանել էր 500,000 մարդ: Քարդաշյանի լրատվական գործակալը հրաժարվեց մեկնաբանել կատարվածը: Էլին Սուլեյմանն ասաց, որ բարկանում է, երբ հակամարտությունն ԱՄՆ-ում ներկայացվում է որպես կրոնական պատերազմ. «Դրանք մոլորեցնող հայտարարություններ են, քանի որ հակամարտության կրոնական կողմ չկա,» ասաց նա:

Աղբյուր` 168.am

 

Լրահոս

Դիտել ավելին