Կարևոր իրադարձություններ

6 փաստ ջրի մասին, որ անհրաժեշտ է իմանալ

24 Հոկտեմբեր, 2015 23:00
6 փաստ ջրի մասին, որ անհրաժեշտ է իմանալ

Ջուրը յուրաքանչյուր մարդու օրակարգի անբաժան մասն է: Հենց այդ պատճառով շատ կարևոր է իմանալ` ինչպես օգտագործել ջուրը առողջ լինելու համար, հաղորդում է toneto.net-ը:

Ջրի օրական չափաբաժինը պետք է կազմի 2.2 լիտր կամ 9 բաժակ: Ջրի չափաբաժինը կարելի է մեծացնել շոգ եղանակին կամ սպորտով զբաղվելու ժամանակ:

Հաճախ մարդկանց հետաքրքրում է այն հարցը` արդյոք կարելի՞ է ջուր օգտագործել սպորտով զբաղվելու ժամանակ: Եթե մարզումները տեղի են ունենում շոգ եղանակին կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շատ ինտենսիվ է, ապա մեկ ժամվա ընթացքում կարելի է խմել առնվազն 4 բաժակ ջուր:

Ջրի օրական չափաբաժինը հաշվելու ժամանակ պետք է հաշվի առնել նաև օգտագործված հյութի, թեյի, սուրճի քանակը: Անհրաժեշտ է քչացնել գազավորված ըմպելիքների օգտագործումը, քանի որ դրանք պարունակում են աղ, որն առաջացնում է ջրազրկում:

Ջուրը, որն օրգանիզմը ստանում է մրգերից, բանջարեղենից, կազմում է օրական չափաբաժնի մոտ 20%-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին