Կարևոր իրադարձություններ

Չինաստանում պրոֆեսորը տղամարդկանց առաջարկել է կիսել իրենց կանանց

24 Հոկտեմբեր, 2015 22:54
Չինաստանում պրոֆեսորը տղամարդկանց առաջարկել է կիսել իրենց կանանց

Չինաստանի համալսարանի պրոֆեսորը կարծիք է հայտնել, որ նոսր բնակեցված գյուղերում տղամարդիկ կարող են կիսել իրենց կանանց:

Պրոֆեսորի առաջարկը կապված է երկրում գենդերային անհավասարության հետ: Չինաստանում 100 աղջկա  համար ծնվում է 118 տղամարդ: Իրավիճակը այսպիսին է, քանի որ  ընտանիքները նախընտրում են  տղա երեխա ունենալ:

Հարկ է նշել նաև, որ գյուղից կանայք տեղափոխվում են քաղաք, որը միայն նպաստում է գենդերային խնդիրներին:

Չինաստանի Կանանց իրավունքների պաշտպան Ցզին Սյունը ասել է, որ պրոֆեսորը սեքսիստ է և փորձում է գենդերային անհավասարության խնդիրները լուծել այլ հնարքների միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին