Կարևոր իրադարձություններ

«ԻՊ»-ը Դամասկոսի մոտակայքում 100 մարդ է գերի վերցրել

06 Ապրիլ, 2016 22:22
«ԻՊ»-ը Դամասկոսի մոտակայքում 100 մարդ է գերի վերցրել

«ԻՊ»-ի զինյալները հարձակվել են Դամասկոսից 35 կմ հեռավորության վա գտնվող Դումայր քաղաքի վրա և գերի վերցրել ցեմենտի գործարանի աշխատակիցներին: Այս մասին գրում է Լifenews.ru-ն:

Ծայրահեղականներն իրենց մոտ բռնի ուժով ավելի քան 100 մարդ են պահում: Նշվում է, որ նրանք գերիներին տարբեր ուղղություններով են տարել:

Դումայր քաղաքը գնտվում է ահաբեկիչների վերահսկողության տակ: Մոտ 2 ու կես տարի առաջ «ԻՊ»-ի զինյալները հարձակվել էին  աշխատող ձեռնարկությունների վրա, որի հետևանքով տասնյակ զոհեր են գրացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին