Կարևոր իրադարձություններ

Լեսթերում Ռանյերիի և ֆուտբոլիստների պատվին փողոցներ կանվանակոչեն

06 Ապրիլ, 2016 20:18
Լեսթերում Ռանյերիի և ֆուտբոլիստների պատվին փողոցներ կանվանակոչեն

Լեսթերի քաղաքապետ Փիթեր Սոուլսբին հայտնել է, որ դիտարկում է քաղաքի փողոցներն անվանակոչելու հարցը ի պատիվ «Լեսթեր Սիթիի», որը պայքարում է Անգլիայի առաջնության չեմպիոնության համար։ Նրա խոսքերով քաղաքում կարող են հայտնվել «Vardy Vale», «Ranieri Road» և մի քանի այլ  անուններով փողոցներ։

-Լեսթերն արդեն նշել է անցյալում ունեցած սպորտային աստղերի հաջողությունները։ Մենք ունենք թաղամաս անվանակոչված գոլֆիստների պատվին, ինչպես նաև «Lineker Road»-ը՝ անցյալում հայտնի ֆուտբոլիստ Հարի Լինկերնի անունով։ «Լեսթեր Սիթիի» հաջողությունները պայմանավորված են ամբողջ թիմի ջանքերով, այնպես որ «Vardy Vale»-ի կողքով չենք կարող անցնել առանց «Schmeichel Street»-ի, «Drinkwater Drive»-ի, ու «Ranieri Road»-ի,- Սոուլսբիի խոսքն է փոխանցում «Sky Sports»-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին