Կարևոր իրադարձություններ

Տեխասում տեղատարափ անձրևների և ջրհեղեղների պատճառով հոսանքազրկվել է ավելի քան 14 հազար տուն

24 Հոկտեմբեր, 2015 22:44
Տեխասում տեղատարափ անձրևների և ջրհեղեղների պատճառով հոսանքազրկվել է ավելի քան 14 հազար տուն

Ջրհեղեղները «Պատրիսիա» հզոր փոթորկի հետևանք են, որը հյուսիսամերիկյան մայրցամաք է թափանցել Խաղաղ օվկիանոսից: Միայն անցած օրերին Տեխասի կենտրոնական մասում տեղումների մակարդակը գերազանցել է 40 սմ-ը:

Նավարո շրջանի Կորսիկանա քաղաքի հյուսիսում ջրի հոսանքները ողողել են երկաթուղային ճանապարհները, ինչի հետևանքով ռելսերից դուրս է եկել բեռնատար գնացք: Մայրուղիների վրա մի քանի ավտոմեքենաներ նույնպես ողողվել են ջրով, սակայն տուժածների մասին տեղեկություն չկա:

Փրկարարական ծառայությունները տարհանում են աղետի կենտրոնում հայտնված տեղի բնակիչներին: Վատ եղանակի պատճառով Դալլասի միջազգային օդանավակայանում հետաձգվել է մոտ 400 չվերթ:

Ինչպես սպասվում է, «Պատրիսիան» մայրցամաքի խորքեր շարժվելու հետ շարունակում է ուժը կորցնել:

 

Լրահոս

Դիտել ավելին