Կարևոր իրադարձություններ

ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն և E5P հիմնադրամը զարգացնելու են կոշտ թափոնների կառավարումը Կոտայքում և Գեղարքունիքում

06 Ապրիլ, 2016 19:02
ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն և E5P հիմնադրամը զարգացնելու են կոշտ թափոնների կառավարումը Կոտայքում և Գեղարքունիքում

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին տրամադրում է 5.5 միլիոն եվրո գումարի չափով վարկ՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կոշտ թափոնների կառավարման ժամանակակից լուծումներ կիրառելու նպատակով. Վարկի իրավաբանական համաձայնագրերը ստորագրվել են ապրիլի 6-ին Երևանում՝ Հայաստանի ֆինանսների նախարա րի, տասներկու մասնակից քաղաքապետարանների և ՎԶԵԲ-ի կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՎԶԵԲ-ի հաղորդագրության մեջ նշվում է. «Վարկի գումարը բաղկացած է նախկինում կնքված համաձայնագրի շրջանակում 3.5 միլիոն եվրո գումարից և ՎԶԵԲ-ի նոր սուվերեն վարկից՝ լրացուցիչ 2 միլիոն եվրո գումարի չափով: Լրացուցիչ 2 միլիոն եվրո գումարը հնարավորություն կընձեռի ընդլայնել Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի աշխարհագրական շրջանակը՝ ներառելով հարակից Գեղարքունիքի մարզը: Ծրագրի միջոցներով կֆինանսավորվի երկրում առաջին՝ Եվրոպական միության (ԵՄ) չափանիշներին համապատասխանող կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի շինարարությունը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կոշտ թափոնների կառավարման խնդրի միասնական լուծումն ապահովելու նպատակով:

Նոր աղբավայրը, որը գտնվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և կառավարվելու է տասներկու մասնակից քաղաքապետարանների՝ Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի, Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Եղվարդի, Նոր Հաճնի, Սևանի, Մարտունու, Գավառի, Վարդենիսի և Ճամբարակի քաղաքապետարանների կողմից, կգործի որպես կոշտ թափոնների կառավարման ժամանակակից համակարգերով օժտված՝ կոմերցիոն կայուն միավոր, որն ընդգրկում է մունիցիպալ կոշտ թափոնների հավաքումն ու հեռացումը: Սա կապահովի խոշոր բնապահպանական և սոցիալական օգուտներ մոտ 500 հազար մարդկանց համար ծրագրի սպասարկման տ արածքում:

Այս վարկը կհամալրվի կապիտալ դրամաշնորհի ֆինանսավորմամբ՝ 5.5 մլն եվրո գումարի չափով, որը բաղկացած է Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի կողմից (ԵՄ ՀՆԳ) տրամադրված 3.5 միլիոն եվրո դրամաշնորհից և Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) ֆոնդի կողմից տրամադրված 2 միլիոն եվրո դրամաշնորհից:

Այս վարկի իրավաբանական համաձայնագրերը ստորագրվել են ապրիլի 6-ին Երևանում՝ Հայաստանի ֆինանսների նախարարի, տասներկու մասնակից քաղաքապետարանների և ՎԶԵԲ-ի կողմից: Այս ծրագիրը ստացել է հավելյալ դրամաշնորհային ֆինանսավորում մի շարք դոնորների կողմից: Ավստրիայի կառավարությունը կաջակցի ծրագրի իրականացմանը և աղբավայրը կառավարող ընկերության կորպորատիվ զարգացմանը: Մնացած դրամաշնորհային միջոցները տրամադրվել են ՎԶԵԲ-ի՝ Բաժնետերերի հատուկ հիմնադրամի և Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից:

Այս զարգացումն իրենից ներկայացնում է նշանակալի առաջընթաց քայլ կառավարության պլանների իրականացման գործընթացում՝ Հայաստանի կոշտ թափոնների կառավարման համակարգը Եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու՝ արդիականացման և բարելավման միջոցով: Այն օրինակ կծառայի՝ բարձրացնելով կոշտ կենցաղային թափոնների կառավարման կարևորության մասին հանրության իրազեկությունը:

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը ասել է. «Այս ներդրումը զգալի օգուտներ կբերի շրջանի բնակիչներին և շրջակա միջավայրին և կօգնի բարձրացնել վերամշակման առավելությունների մասին հանրության իրազեկվածությունը: Մենք շնորհակալ ենք հզոր աջակցության համար մեր դոնորներին, ում համար, ինչպես և մեր, արդիականացումն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը միշտ շարունակում են առաջնահերթ մնալ»»: 1992թ. Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1 միլիարդ եվրո 148 ծրագրերում, երկրի ֆի նանսական, կորպորատիվ, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում, և ներդրումների 87 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

 

Լրահոս

Դիտել ավելին