Կարևոր իրադարձություններ

Թուրքիան Ղարաբաղի հարցում բացասական դեր է խաղացել. ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

06 Ապրիլ, 2016 18:27
Թուրքիան Ղարաբաղի հարցում բացասական դեր է խաղացել. ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

Թուրքիան բացասական դեր է խաղացել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հարցում՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու իր երկրի պատրաստակամությունը չի նշանակում, որ Անկարան Բաքվին պատերազմի է հրահրում։

«Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների սադրիչ հայտարարությունները իրենցից ներկայացնում են հավանություն հայերի դեմ նոր հանցագործություններին»,-հայտարարել է Կիրակոսյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում՝ նվիրված ԼՂ գոտում վերջին զարգացումներին։

«Վերջին իրադարձությունները նախորդ էսկալացիաներից տարբերվում են տարածքներ զբաղեցնելու փորձերով և խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական անձանց զանգվածային ռմբակոծություններով, ինչն ուղղված էր Ղարաբաղի ժողովրդի ահաբեկմանը։ ԼՂ-ում դպրոցի ռմբակոծումը, որը հանգեցրել է երեխաների մահվան ու վիրավորման, ինպես նաև Թալիշ գյուղում ադրբեջանական հատուկջոկատայինների կողմից տարեց մարդկանց դաժան սպանությունը, գնահատվել են որպես ռազմական հանցագործություններ»,- ասել է Կիրակոսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին