Կարևոր իրադարձություններ

Օլանդը ցանկանում է բանակի թիվն ավելացնել

06 Ապրիլ, 2016 18:16
Օլանդը ցանկանում է բանակի թիվն ավելացնել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ֆրանսիական բանակի թվի ավելացման մասին որոշում է ընդունել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը այսօր կայացած Պաշտպանության խորհրդի նիստի արդյունքներով: Որշումն ընդունվել է «առկա ահաբեկչական վտանգի հետ կապված»:

Հայտարարության համաձայն՝ չեղարկվում է բանակի ավելի վաղ նախատեսվող կրճատումը 10.000 մարդով՝ նախատեսված Ռազմական ծրագրի մասին օրենքի կետերով: «Տվյալ չեղարկումը կարտահայտվի առաջիկա 3 տարում բանակի թվի 800.000 մարդով ավելացումով: Այն կուղղվի օպերատիվ մասերի և կիբերպաշտպանության ստորաբաժանումների կազմի ընդլայնմանը»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին