Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում կանանց թույլ են տվել դառնալ կործանիչների օդաչուներ

24 Հոկտեմբեր, 2015 22:33
Հնդկաստանում կանանց թույլ են տվել դառնալ կործանիչների օդաչուներ

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 24-ից կանանց թույլ է տվել ծառայել ազգային ռազմաօդային ուժերի մարտական ստորաբաժանումներում: Այս մասին պաշտոնապես հայտարարել է պաշտպանական գերատեսչությունը՝ փոխանցում է TASS-ը:

Ինչպես հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիտանշու Կարը՝ «առաջին թեկնածուները կընտրվեն ռազմաօդային ուժերի ազգային ակադեմիայի գործող անձնակազմից»:

«Մեկ տարվա նախապատրաստումից հետո՝ 2017 թվականի հունիսին, նրանք կնստեն մարտական մեքենաների (կործանիչների և ուղղաթիռների) ղեկին»,- հստակեցրել է գերատեսչությունը և հիշեցրել, որ այս պահին կանայք արդեն ծառայում են, այդ թվում նաև՝ ինժեներային հատվածներում:

Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ վերանայել է գործող արգելքը՝ կապված ցամաքային զորքերի մարտական ստորաբաժանումներում կանանց ընդունելու հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին