Կարևոր իրադարձություններ

Արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական հարցերը չեն մտնում ԵՏՀ կոմպետենցիաների մեջ. Վ.Գաբրիելյան

06 Ապրիլ, 2016 18:00
Արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական հարցերը չեն մտնում ԵՏՀ կոմպետենցիաների մեջ. Վ.Գաբրիելյան

«Արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական հարցերը չեն մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոմպետենցիաների մեջ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյան հարցին:

Հարցը հետևյալն էր՝ «արդյո՞ք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հարցադրում է ներկայացրել Ղազախստանի վարչապետին, թե ինչո՞ւ են իրենք որոշակի նախապատվություններ տալիս իրենց իսկ հեռանկարային ռազամաքաղաքական, նաև տնտեսական շահերին տարածաշրջանում՝ հաշվի առնելով ՀԱՊԿ մեր տարածաշրջանի տիրույթում Հայաստանի կողմից անվտանգությունն ապահովելը, ստորադասում կամ նախապատվություն տալիս դրա համեմատ ՆԱՏՕ-ին անդամակացող Թուրքիային, նրան հետ դաշնակցող, նրա շահերը սպասարկող Ադրբեջանի ռազմաքաղաքական շահերին»:

 

Լրահոս

Դիտել ավելին