Կարևոր իրադարձություններ

Որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի, նոր կորուստներ չլինեն, կրակը պետք է անհապաղ դադարեցվի. Ջեյմս Ուորլիք

06 Ապրիլ, 2016 17:47
Որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի, նոր կորուստներ չլինեն, կրակը պետք է անհապաղ դադարեցվի. Ջեյմս Ուորլիք

«Մենք հանդիպել ենք Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Հայտնել ենք մեր ցավակցությունները՝ կապված զոհված զինվորականների և քաղաքացիական անձանց հետ:

Մենք Բաքու ենք եկել հետևյալ մեսիջով՝ որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի, կրակը պետք է անհապաղ դադարեցվի»: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, այսօր ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետը հայտնել է, որ հանդիպմանը ընդգծվել է բանակցությունների վերսկսման կարևորությունը և հակամարտության կարգավորման հետևողականությունը:

«Դա մենք կասենք նաև Հայաստանում»,- հավելել է նա:
Ուորլիքն ասել է, թե ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունը կրակի դադարեցման վերաբերյալ:

«Հուսով ենք՝ դա կնվազեցնի լարվածությունը ռազմաճակատի շփման գոտու երկայնքով: Քանի դեռ կողմերը չեն հարգում և չեն հետևում կրակի դադարեցման ռեժիմին, քաղաքական առաջընթացի մասին խոսք անգամ չի կարող գնալ: ԱՄՆ-ը մշտապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին ու խաղաղության հաստատման համար ցանկանում, որ բանակցությունները հաջողությամբ ընթանան:

ԱՄՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես ուղղակիորեն միացել են այդ գործընթացին, կոչ արել վերականգնել կրակի դադարեցման ռեժիմը: Առաջացած լարվածությունը ցույց տվեց, որ խաղաղության հաստատման համար եկել է բանակցությունները շարունակելու ժամանակը: Դրա համար հարկավոր է երկու երկրների ղեկավարության քաղաքական կամքը»,- հայտարարել է Ուորլիքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին