Կարևոր իրադարձություններ

Նախարարը՝ զոհված ու վիրավորված զինծառայողների ընտանիքներին աջակցելու մասին (տեսանյութ)

06 Ապրիլ, 2016 17:42
Նախարարը՝ զոհված ու վիրավորված զինծառայողների ընտանիքներին աջակցելու մասին (տեսանյութ)

ԱԺ-ում այս պահին կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչ ծրագիր է մշակում կառավարությունը Արցախում այս օրերին զոհվածների ու վիրավորների ընտանիքներին աջակցելու համար:

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ զոհվածների ու վիրավորներ զինծառայողների ընտանիքներն այսօր ամբողջությամբ իրենց ուշադրության կենտրոնում են գտնվում:

«Այս օրերին ՀՀ նախագահը և բոլոր պաշտոնատար անձինք եղել են հոսպիտալներում և բուժհիմնարկներում, և, ի ուրախություն մեզ, պետք է ասեմ, որ վիրավորներից շատ-շատերը տրամադրված են և այն ոգևորությունն ունեն, որպեսզի հետ վերադառնան, նույնիսկ անդամահատված ոտքերով աջակից լինեն իրենց մարտական ընկերներին

Նրանց աջակցություն է տրվում գոյություն ունեցող մեր օրենսդրական ամբողջ փաթեթի շրջանակներում: Առաջին հերթին, հիմա մենք աշխատում ենք, որպեսզի նրանց արագ ոտքի կանգնեցնենք և, բացի դրանից, բուժումը կազմակերպենք: Եթե ամեն ինչ ստացվումէ  այսօր այստեղ՝ ՀՀ-ում, ապա ՀՀ-ում, իսկ ում մոտ չի ստացվի, ապա, օրենքով ընդունված կարգի և կառավարությունում այսօր մշակվող համապատասխան որոշման համաձայն, այդ ամենը մենք կիրականացնենք ըստ հնարավորության, այդ երկրում»

Մեծ ուշադրության կենտրունում են նաև զոհվածների ընտանիքները , մենք գույություն ունեցող կարգերի և օրենսդրական  փաթեթի շրջանակներում հատկացնում ենք համապաստան օգնություններ՝ և հուղարկավորությունների, գերեզմանավայրերի բարելավման հարցում; Բացի այդ ամենից, և  ՊԲ-ի ղեկավարությունը, ԼՂՀ-ի ղեկավարությունը, և ՊՆ-ն՝ անձնամբ ես նաև մեր կառավաբորթյունը առանձին աջակցություններ են ցուցաբերում:

Արձագանքելով պատասխանին, Մանուկյանը նշեց, որ հարցի ու պատասխանի իմաստն այն էր, հասարակությունը իմանա, որ այդ հերոզների ծնողները պետք է ուշադրության կենտրոնում լինեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին