Կարևոր իրադարձություններ

Տիգրան Սարգսյանը դիմե՞լ է Ղազախստանին

06 Ապրիլ, 2016 17:39
Տիգրան Սարգսյանը դիմե՞լ է Ղազախստանին

«Արդյոք Տիգրան Սարգսյանը հարցադրում ներկայացրե՞լ է Ղազախստանի վարչապետին, թե ինչո՞ւ են իրենք որոշակի նախապատվություններ տալիս Ադրբեջանին և Թուրքիային` դեմ գնալով իրենց իսկ հեռանկարային ռազմաքաղաքական և տնտեսական շահերին տարածաշրջանում»- այս հարցադրումն այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, թե արտաքին ռազմաքաղաքական հարցերը չեն մտնում ԵՏՄ շրջանակների մեջ, ԵՏՄ-ն տնտեսական կառույց է: Տ.Ուրիխանյանը հիշեցրեց, որ ԵՏՄ-ին անդամակցելը հիմնավորվում էր նաև անվտանգության հարցերով և իր հարցը տեղին է, սակայն Վ.Գաբրիելյանն այդպես էլ անպատասխան թողեց Ուրիխանյանի հարցը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին