Կարևոր իրադարձություններ

Samsung-ը ներկայացրել է Galaxy On5 և Galaxy On7 բյուջետային սմարթֆոնները

24 Հոկտեմբեր, 2015 22:27
Samsung-ը ներկայացրել է Galaxy On5 և Galaxy On7 բյուջետային սմարթֆոնները

Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy On5 և Galaxy On7 բյուջետային սմարթֆոնները: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է արտադրողի SamMobile պաշտոնական կայքում:

Երկու սմարթֆոններն էլ աշխատում են 1,2 ԳՀց հաճախականությամբ 4-միջուկանի պրոցեսորով, 1,5 Գբ օպերատիվ հիշողությամբ և 8 Գբ ֆլեշ հիշողությամբ: Հիմնական տեսախցիկի խտությունը 13 Մպ է, իսկ դիմայինինը` 5 Մպ:

Սարքերն ունեն HD կետայնությամբ էկրան: Samsung Galaxy On5-ը ունի 5 դյույմանոց էկրան, իսկ Galaxy On7-ը` 5,5 դյույմ: Մարտկոցի ծավալը կազմում է 3000 մԱժ:

Սմարթֆոններն աշխատում են Android 5.1.1 Lollipop օպերացիոն համակարգով:

Ենթադրվում է, որ Galaxy On5- ը կարժենա 150 դոլար, իսկ Galaxy On7-ը` 200 դոլար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին