Կարևոր իրադարձություններ

Կամչատկայում սկսել է ժայթքել Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբուխը

06 Ապրիլ, 2016 17:28
Կամչատկայում սկսել է ժայթքել Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբուխը

Կամչատկայում սկսել է ժայթքել Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբուխը` 4.750 կմ բարձրությամբ Կլյուչևսկայա սոպկան, որը մոտ ժամանակներս կսկսի մոխիր ու լավա արտանետել, գրում է Взгляд-ը։

 

«Հրաբխի խառնարանում նկատվում է լուսավորություն, ինչը վկայում է դրա ներսում շիկացած լավայի առկայության մասին։ Արբանյակից ստացված լուսանկարները խոսում են ջերմային անոմալիայի մասին։ Կլյուչևսկայա սոպկան դեռևս մոխիր չի արտանետում, բայց դատելով հրաբխի ներկայիս ակտիվությունից` դա կարող է տեղի ունենալ ամեն վայրկյան»,-ասել է Հրաբխային ժայթքումների արձագանքման խմբի ներկայացուցիչը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին անգամ այն ժայթքել էր 2015 մարտին:
 

 

Լրահոս

Դիտել ավելին