Կարևոր իրադարձություններ

Պայմանագրային զինծառայողներից զոհված Վարդան Թադևոսյանը մանկահասակ երեխաներ ունի

06 Ապրիլ, 2016 17:17
 Պայմանագրային զինծառայողներից զոհված  Վարդան Թադևոսյանը մանկահասակ երեխաներ ունի

Շարքային Վարդան Թադևոսյանը, ով ևս զոհվեց Ադրբեջանի հանցագործության արդյունքում, 1995թ.-ից ընտանիքի հետ տեղափոխվել էր Ջաբրայիլ, ու բնակվում էր այնտեղ: Այս մասին Shabat.am-ին հայտնեց Շիրակի մարզի Գետափի գյուղապետ Գոռ Ստեփանյանը,  որտեղ էլ ծնվել էր Վարդանը:

«Ամուսանցած էր, երկու փոքր աղջիկ ունի՝ 2013 և 2014թթ.-ի ծնվածներ են, շփում որպես այդպիսին շատ չի եղել: Խելոք, շնորհքով ընտանիք էր»,- ասաց Ստեփանյանը:

Ցավում ենք և հպարտանում..
պայմանագրային, շարքային Թադևոսյան Վարդան Սուրիկի 
Ծնված 1990թ., ԶՈՒ-ում է 2008թ.-ից, Հադրութի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 17:00
Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 13:00
Հասցե` Շիրակի մարզ, գ. Գետափ

 

Լրահոս

Դիտել ավելին