Կարևոր իրադարձություններ

Միջազգային հանրության կուրությունը` «հարձակվող-պաշտպանվող» կողմերի տարբերությամբ

06 Ապրիլ, 2016 17:14
Միջազգային հանրության կուրությունը` «հարձակվող-պաշտպանվող» կողմերի տարբերությամբ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու սադրիչ գործողությունների հետևանքով բռնկված պատերազմը նորից վերադառնում է մինչև ապրիլի 1-ը եղած դրությանը: Երեկ Մոսկվայում պաշտոնական մակարդակով նախնական կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որից հետո, արդյունքում այժմ դիրքերում հարաբերական անդորր է: 1994թ.-ի հրադադարից ի վեր նման լայնածավալ մարտեր չէին ընթացել: Կարծես թե այս տարիների ընթացքում հակառակորդ կողմը արդեն ներքուստ հասկացել էր, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ խաղ անել պետք չէ, չնայած պարբերաբար սադրիչ գործողությունները չէր դադարեցնում` դիմելով տարատեսակ հարձակողական գործողությունների, ստանալով արժանի հակահարված:

Շատերի մոտ այն կարծիքն էր, որ փոխվել են ժամանակները, փոխվել են նաև խնդրի լուծման մեխանիզմները: Որպես այդպիսի մեխանիզմ միջազգային հանրության կողմից ստեղծվել են տարբեր կառույցներ, որոնք անմիջականորեն իրենց վրա են վերցրել խնդրի կարգավորումը: Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահների մասնակցությամբ,ըստ էության, հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման «գործիք»: Այստեղ հարց է առաջանում. Ինչո՞վ է զբաղված այս մարմինը, երբ հակառակորդը նավթի հոտից ոգևորված խաղխտելով միջազգային նորմերը, կրակ է բացում խաղաղ բնակչության վրա, գյուղացու, ով զբաղվացծ է իր առօրյա հոգսերով, այն անմեղ մանուկի, ով առավոտյան դպրոցի ճանապարհին կրթօջախ չի հասնում, և ի վերջո՝ այն զինվորի, ով պաշտպանում է իր սեփական երկրի պատմական արժեքները: Միջազգային հանրությունը չի ուզում ընդունել մի պարզ ճշմարտություն, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պարզապես պաշտպանում են իրենց երկրների սահմանները, իսկ պարզապես սահմանը պաշտպանողը ինչու՞ պետք է հարձակվի մի երկրի վրա, ումից ոչ մի տարածքային պահանջ չունի, միակ արդար պահանջը մեկն է. միջազգային նորմերին համահունչ հարգել մարդու հիմնարար ազատություներն ու իրավունքները, ընդունել և ճանաչել ԼՂՀ պետական սահմանները: Հարձակվում է նա, ով չի համակերպվում այն մտքի հետ, որ Արցախը պատմական երկիր է, իրավունք ունի լինել ազատ և անկախ, ինչը ԽՍՀՄ ղեկավարության քաղաքական քմահաճության տոտալիտար ռեժիմի տարիներին հարաբերականորեն կորցրել էր այն:

Միթե այս պարզ իրողությունը` «հարձակվող-պաշտպանվող» կողմ հանդես եկողների, այդքան բարդ խնդիր է, որը դարձել է միջազգային հանրության համար իր կողմից ստեղծված խմբին հատուկ(ԵԱՀԿ) անհասկանալի հարց : Սա ընկալելու համար պետք չէ ունենալ բարձրագույն կրթություն, վերլուծական ունակություն կամ դիվանագիտական ուղղվածություն: Չհասկանալ սա առնվազն միամտություն է:

Իսկ Հայը՝ Զինվորը՝ սահմանի պաշտպանը ինչպես և միշտ սպասում է հերթական արկը մոտեցնող ընկերոջը՝ համոզված լինելով, որ վաղուց միջազգային հանրության համար ընդհանրապես «հանգստի ժամ» է: Առավել քան երբևէ, հիմա ՀԱՅԸ իր կյանքի գնով ապացուցում է, որ նա պատրաստ է պաշտպանել իր երկրի սահմանները, դա կլինի «զենքի դեմ` զենք, թե գրչի դեմ` գրիչ» զկզբունքով:

 
 

Լրահոս

Դիտել ավելին