Կարևոր իրադարձություններ

Կարմիր կարտոֆիլը նպաստում է արյան ճնշման իջեցմանը

24 Հոկտեմբեր, 2015 22:17
Կարմիր կարտոֆիլը նպաստում է արյան ճնշման իջեցմանը

Սկրենթոնի համալսարանի գիտնականները անցկացրել են գիտափորձ, որին մասնակցել է ավելորդ քաշ և զարկերակային բարձր ճնշում ունեցող 18 մարդ: Կամավորներին բաժանել են երկու խմբի. Մի խմբին 1 ամիս շարունակ եփած կարմիր կարտոֆիլ են տվել, երկրորդին՝ մեկ այլ սնունդ: Ապա կարմիր կարտոֆիլ են սկսել ուտել երկրորդ խմբի մասնակիցները, իսկ առաջին խմբի կամավորները դադարել են այն ուտել:

Այդ ամբողջ ժամանակ հետազոտողները չափել են կամավորների ճնշումն ու քաշը: Պարզվել է՝ փորձի ընթացքում, երբ կամավորները կարմիր կարտոֆիլ են կերել, ճնշումը նվազել է մոտավորապես 3,6%-ով:

Բացի դրանից՝ կամավորների քաշը հետազոտության ընթացքում չի ավելացել, հայտնում է Runews24 պորտալը:

 

Լրահոս

Դիտել ավելին