Կարևոր իրադարձություններ

Աղետի գոտու 183 անօթևան ընտանիք բնակարան կստանա

06 Ապրիլ, 2016 17:10
Աղետի գոտու 183 անօթևան ընտանիք բնակարան կստանա

Աղետի գոտու 183 անօթևան ընտանիք բնակարան կստանա

Կառավարությունը հաստատել է 2016թ. պետբյուջեով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:

Ըստ հիմնավորման, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 5363 ընտանիքից 2016թ. սկզբի դրությամբ դեռևս կարգավորված չէ մոտ 920 ընտանիքի բնակարանային ապահովման խնդիրը: Այն նախատեսվում է լուծել 2016-2017թթ. ընթացքում: Առաջնահերթ կարգով անդրադարձ կլինի 183 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծմանը, որոնցից մոտ 100-ը՝ Գյումրիում, 50-ը՝ Սպիտակում, իսկ 33-ը՝ Ախուրյան համայնքում (պետբյուջեով միջոցներ են նախատեսվել ևս 104 ընտանիքի համար Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների վերսկսման համար):

Դեռևս լուծման կարիք կունենա ծրագրի շահառու ճանաչված մոտ 633 ընտանիքի բնակարանային խնդիր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ընդունված որոշումը և հանձնարարել քաղաքաշինության նախարարին հետամուտ լինել ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու և որակով իրականացնելու հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին