Կարևոր իրադարձություններ

Սա, առանց չափազանցության սուրբ ազգ է. Պարգև սրբազանը հայ ժողովրդի մասին

06 Ապրիլ, 2016 16:44
Սա, առանց չափազանցության սուրբ ազգ է. Պարգև սրբազանը հայ ժողովրդի մասին

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը սահմանին ադրբեջանական զինուժ ձեռնարկած մարտական գործողություններից հետո ևս մեկ անգամ հիացավ հայ ազգով, որին առանց չափազանցության պատրաստ է կոչել` սուրբ:

 

«Հիացած եմ իմ սիրելի հայ ժողովրդով, տառապյալ ժողովուրդ է, որն ինքնաբուխ արձագանքեց, ոչ ոք կոչ չի ասել, որ գան Ղարաբաղ, առաջին գիծ, ամեն մեկն ինքնուրույն, ինքնակազմակերպված եկավ, կանգնեց : Այ սա չչափազանցնեմ` սուրբ ազգ է»,- ասաց   Պարգև սրբազանը:

 

Հիշեցնենք, որ այսօր ասաց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրեց, որ շուրջ 45 հոգևոր սպասավոր, մեկնել է ինչպես առաջնագիծ, այնպես էլ Արցախի տարբեր զորամասեր:

 

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշեց, որ այդպես է եղել 5-րդ դարում, 20–րդի սկզբին` Սարդարապատի ու արցախյան պատերազմի 4 տարիներին:

 

Ինչ վերաբերում է հայ զինվորի մարտունակությանը, ոգուն, ապա Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մեկ բացատրություն ունի: «Դա մեծ  հայրենասիրությունից է գալիս, դա ձեռքբերովի բան չէ, բայց այդ հայրենասիրությունը վերածվում է և՛ տաղանդի, և՛ խիզախության, և ունակության, երբ դու պատրաստակամ ես կյանքդ զոհաբերել առանց մտածելու, Աստված քեզ ամեն ինչ տալիս է»:

 

Ըստ Պարգև սրբազանի՝ այսօր Արցախում սովորական տրամադրություն է, պարզապես մարդիկ մի քիչ ավելի հանգիստ են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին