Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԿԲ-ի կողմից ստեղծված «նոր իրականությունը» դեպի տնտեսական աղետ է տանում. Պուտինի խորհրդական

06 Ապրիլ, 2016 16:43
ՌԴ ԿԲ-ի կողմից ստեղծված «նոր իրականությունը» դեպի տնտեսական աղետ է տանում. Պուտինի խորհրդական

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտնել է, որ Կենտրոնական բանկի կողմից ստեղծված «նոր իրականության» պայմաններում կգոյատևեն միայն սպեկուլյանտները, նշում է lenta.ru-ն։

 

«Այս ճանապարհը տանում է դեպի տնտեսական աղետ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է պաշտոնյան` հավելելով, որ արտադրությունը մեռնում է։

 

«Եթե  չլիներ ԿԲ-ի կողմից ստեղծված «նոր իրականությունը», ռուսական տնտեսությունը կարող էր տարեկան 6-8 տոկոսի աճ ունենալ»,- կարծիք է հայտնել Պուտինի խորհրդականը:

 

Աղբյուրը հավելում է, որ ապրիլի 6-ին Известия պարբերականին տված հարցազրույցում ԿԲ-ի ներկայացուցիչ Քսենիա Յուդաևան ասել է, որ ռուսական տնտեսությունը բնորոշելիս ավելի խելամիտ է օգտագործել ոչ թե «ճգնաժամ» բառը, այլ «նոր իրականություն» տերմինը։

 

«Մեր իրադրությունն առավել լավ է բնորոշում «նոր իրականություն» տերմինը: Այսինքն՝ սրանք ոչ թե ժամանակավոր դժվարություններ են, այլ` նոր կոորդինատներ, որոնցում պետք է զարգանա մեր տնտեսությունը»,-ասել է Յուդաևան։

 

Լրահոս

Դիտել ավելին