Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում մոտ 50 մլն քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի հետ կապված հետաքննություն է սկսվել

06 Ապրիլ, 2016 16:13
Թուրքիայում մոտ 50 մլն քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի հետ կապված հետաքննություն է սկսվել

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է երկրի մոտ 50 միլիոն քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ հետաքննություն սկսելու մասին, հաղորդում է РИА Новости-ն։

 

Հաքերները երկուշաբթի հրապարակել էին Թուրքիայի 49,6 միլիոն քաղաքացիների, այդ թվում՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական տվյալները։ Հրապարակված տվյալները ներառում են անուն- ազգանունը, ծնողների ազգանունները, սեռը, ծննդյան վայրը և ամսաթիվը, ինչպես նաև տան հասցեն և նույնականացման համարը։

 

Հաքերների հայտարարության համաձայն՝ նրանց գործողություններն ուղղված են Էրդողանի դեմ, ով «քանդում է երկիրն անճանաչելիության աստիճանի»։

 

Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարարը հայտարարել է, որ երկրի մոտ 50 միլիոն քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքը «հին պատմություն» է, որը սկսվել է 2010 թվականին։

 

«50 միլիոնը գրեթե Թուրքիայի բոլոր ընտրողներն են։ Մենք պետք է ստուգենք, թե որտեղից և ինչու է տեղի ունեցել այդ արտահոսքը։ Սկսվել է հետաքննություն։ Անձնական տվյալների պաշտպանությունը քաղաքացիների սահմանադրական իրավունքն է»,- ասել է Բոզդաղը լրագրողներին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին