Կարևոր իրադարձություններ

Ստեղծված իրավիճակում ԼՂ-ն կարող է բանակցային կողմ դառնալ (տեսանյութ)

06 Ապրիլ, 2016 16:07
Ստեղծված իրավիճակում ԼՂ-ն կարող է բանակցային կողմ դառնալ (տեսանյութ)
ԼՂՀ-ի ներկայացուցիչները որպես հակամարտության կողմի ներկայացուցիչներ պետք է ներգրավված լինեն բոլոր տեսակի բանակցային քննարկումներում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
 
Shabat.am-ը մի քանի հարց է ուղղել նրան:
 
-Պարոն Նահապետյան, ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարեց բանակցությունների նոր փուլի մասին, իրադարձությունների նման զարգացման դեպքում հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
 
-Այո՛, ստեղծված իրավիճակից պետք է նաև մենք շահեկանորեն օգտվենք և բանակցային գործընթացքում առավելապես ամուր պահենք այն դիրքերը, որ մենք պետք է ունենանք:
 
-ԵԱՀԿ ՄԽ-ի անդամները ժամանելու են Հայաստան, ինչ նոր գաղափարները, առաջարկություններ պետք է հանդես բերի, որպեսզի նոր որակական կարգավիճակ ունան ԼՂ-ն:
 
-Ստեղծված իրավիճակում մեր դիրքորոշումը նաև գործողությունների իմաստով պետք է լինի խիստ նպատակային: Առաջին հերթին, կարծում եմ, հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ պետք է ձևավորվի: Երկրորդ՝ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի մանդատը պետք է ընդլայնվի: Թող գան տարածաշրջան, սպասենք նաև իրենց առաջարկներին, ըստ այդմ նաև ստեղծվախ նոր իրավիաճկում մենք կձևակերպենք մեր մոտեցումները:
 
-Կարծիք կա, որ Հայաստանը ռազմավարական գործընկեր Ռուսաստանից պետք է պահանջի խզել զենքի մատակարարման պայմանագիրը Ադրբեջանի հետ, ինչպես եք դրան վերաբերվում, որքանով է դա հիմա իրատեսական:
 
-Մենք մշտապես արտահայտել ենք մեր խորը մտահոգությունը Ռուսաստանի կողմից հարձակողական նշանակության զենք Ադրբեջանին վաճառելու հարցում: Դա ներկայացվում էր երկար ժամանակ որպես առևտրային գործարք, բայց առևտրային գործարք որը ռազմավարական դաշնակցի անվտանգության համար կարող է լուրջ մարտահրավեր և սպառնալիք հանդիսանալ, այդ մասով տարբեր հարթակներում նրեկայացրել ենք մեր մտահոգությունները: Այդ դրության մեջ մենք այդ մասով առավել խստապահանջ լինենք, բայց պետք է ի նակտի ունենանք, որ յուրաքանչյուր պետություն ունի նաև իր շահերը և տարածաշրջանի հետ կապված, և՛ երկկողմ հարաբերություններիւ շրջանակում, և այս իմատով, գուցեև մեր բանակությունների ընթաքցքում հաջողվի համոզել նաև ռուսական կողմին, որ զենքի մեծ քանակի կուտակումը տարածաշրջանում և ագրեսոր պետության դեպքում առավել մեծ մարտահրավեր է ոչ միայն տարածաշրջանի, այլև այն պետությունների համար, որոնք այս տարածաշրջանում ունեն իրենց շահերը:
 
-Ինչպես եք գնահատում այն փաստը, որ ԵՏՄ վարչապետների գագաթնաժողովը կկայանա ոչ թե Երևանում, ինչպես ծրագրված էր, այլ Մոսկվայում, արդյոք ԵՏՄ-ն այս կերպ չի ապացուցում, որ Հայաստանի կողքին չէ հիմա, այս դժվարին պահին:
 
-ԵՏՄ-ն և հանձնաժողովը ունեն իրենց կարևոր գործառություններն ու խնդիրները: Եղել է առաջարկ, մեր ունեցած տվյլաներով, կոնկրետ պետության կողմից, որպեսզի Երևանում չկայանա և այդ կառույցի հիմնադիր փաստաթղթերն են տալիս նման հնարավորություն, եթե պետություններից մեկը տվյալ ժամանակահատվածում կողմ չէ, որպեսզի անկցավի համապատասխան վայրում, ապա հետաձգման կամ այդտեղ չանցկացնելու խնդիր է առաջանում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին