Կարևոր իրադարձություններ

Օֆշորային սկանդալի հանգեցրած գաղտնի փաստաթղթերի արտահոսքը ֆինանսավորել է Ջորջ Սորոսը.

06 Ապրիլ, 2016 15:54
Օֆշորային սկանդալի հանգեցրած գաղտնի փաստաթղթերի արտահոսքը ֆինանսավորել է Ջորջ Սորոսը.

Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքը պարզել է, որ պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության գաղտնի փաստաթղթերի արտահոսքի պատվիրատուն ու ֆինանսավորողն ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսն է:

 

««Պանամական փաստաթղթերի» միջոցով Պուտինի, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի դեմ ուղղված հարձակումը ֆինանսավորվել է USAID & Soros-ի կողմից»,- գրված է WikiLeaks-ի թվիթերյան էջում:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, ապրիլի 3-ին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը` ICIJ-ը, հրապարակել է մի շարք սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների կնքման հետ։

 

Մասնավորապես՝ շոշափվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Իսլանդիայի վարչապետ Սիգմունդյուր Դևիդ Գյունլեյգսոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օրերս Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։


Ընկերության տվյալների բազայի տեղեկության արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:

Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։

Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին