Կարևոր իրադարձություններ

Պալմիրայում ռուս սակրավորների մասնակցությամբ ոչնչացվել է ավելի քան 1.500 պայթուցիկ սարք

06 Ապրիլ, 2016 15:41
Պալմիրայում ռուս սակրավորների մասնակցությամբ ոչնչացվել է ավելի քան 1.500 պայթուցիկ սարք

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ սիրիական Պալմիրայում ռուս սակրավորների մասնակցությամբ ոչնչացվել է ավելի քան 1.500 պայթուցիկ սարք:

 

«Մարտի 27-ին Պալմիրան ազատագրելուց հետո դեպքերի հաջող զարգացմանը հաջորդել է ռուս սակրավորների մասնակցությամբ ականազերծման գործընթացը։ Ոչնչացվել է ավելի քան 1.500 պայթուցիկ սարք»,-ասել է Զախարովան:

 

Հիշեցնենք, որ միջազգային մասնագետների թիմը մտադիր է հնարավորության սահմանում վերականգնել իսլամիստների վայրագությունների հետևանքով ավերված Պալմիրան:

 

Լրահոս

Դիտել ավելին