Կարևոր իրադարձություններ

Նարեկն ապացուցեց, որ սյունեցին կյանքը կտա հանուն հայրենիքի

06 Ապրիլ, 2016 15:26
Նարեկն ապացուցեց, որ սյունեցին կյանքը կտա հանուն հայրենիքի

Թշնամու հանցագործությունների հետևանքով ևս մեկ ընտանիքի ճրագը մարեց: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կրակոցից զոհվեց Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչ 1996թ.-ին ծնված Նարեկ Վարդանի Մկրտչյանը:

«Դուխով, ֆիզիկապես ուժեղ տղա էր, իր խիզախությունը ցույց տվեց նաև մարտի դաշտում: Ապացուցեց, որ սյունեցին կյանքն է տալիս հանուն հայրենիքի»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Որոտանի գյուղապետ Սուրիկ Օհանջանյանը:

Գյուղապետի խոսքով՝ 10 ամիս անց Նարեկը պետք է զորացրվեր, դպրոցն ավարելուց հետո բա  անցել էր ծառայության: Սովորական գյուղացի ընտանիք են, զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ:

Ցավում ենք և հպարտանում
շարքային Մկրտչյան Նարեկ Վարդանի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Գորիսի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 17:00
Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 12:00
Հասցե` Սյունիքի մարզ, գ. Որոտան

 

Լրահոս

Դիտել ավելին