Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։
Նրա խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը դատապարտել է բռնության դեպքերը, ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու առողջացում է մաղթել վիրավորներին։
Սեկուտան ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման կարևորությունը և կողմերին զսպվածության կոչ է արել: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Բաքու։ Խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբում մեր համանախագահը։
Դրա համար էլ ես չեմ ցանկանում նրա անունից որևէ կարծիք հայտնել բանակցությունների մասին։ Սակայն ցանկանում եմ ասել, որ մենք ընդգծում ենք խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման կարևորությունը»,- ասել է նա։