Կարևոր իրադարձություններ

Ընդամենը 1,5 ամիս հետո Ռաֆիկը պետք է զորացրվեր

06 Ապրիլ, 2016 15:08
Ընդամենը 1,5 ամիս հետո Ռաֆիկը պետք է զորացրվեր

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի գնդակից  զոհվեց Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի բնակիչ 1996թ.-ին ծնված Ռաֆիկ Խլղաթի Հակոբյանը:

«Ընդամենը 1,5 ամիս հետո Ռաֆիկը պետք է զորացրվեր»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Արտաշես Մելիքյանը:

Զոհված զինծառայողն ավարտել էր միջնակարգ դպրոցը, հետո  Ռուսաստանից տեղափոխվել էր Հայաստան ու ծառայության անցել հայոց բանակում:

« Մելիքյաններն ապրում են ծանր սոցիալական պայմաններում, խիստ կարիքավոր ընտանիք են »,- ասաց գյուղապետը: 

Ցավում ենք և հպարտանում.
շարքային Հակոբյան Ռաֆիկ Խլղաթի 
Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Թալինի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 18:00
Հուղարկավորությունը ` 07.04.2016թ. ժամը 13:00
Հասցե` Արագածոտնի մարզ, գ. Կարմրաշեն

 

Լրահոս

Դիտել ավելին