Կարևոր իրադարձություններ

Կոմայի մեջ գտնվող 19-ամյա զինծառայողի վիճակը դրական է գնահատվում, շուտով նրան կկերակրեն

06 Ապրիլ, 2016 14:31
Կոմայի մեջ գտնվող 19-ամյա զինծառայողի վիճակը դրական է գնահատվում, շուտով նրան կկերակրեն

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից վիրավորված 19-ամյա Հայկ Թորոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Չնայած այն հանգամանքին, որ Հայկն արդեն մի քանի օր է կոմայի մեջ է գտնվում, բայց պետք է արձանագրենք, որ նրա առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Shabat.am-ի հետ զրույցում զինծառայողի հայրը՝ Դավիթ Թորոսյանն ասաց, որ տղան այսօր բացել է աչքերը, շարժել ձեռքերն ու ոտքերը, սակայն դեռևս չի կարողանում խոսել:

 «Այսօր արդեն որոշել են արհեստական կերակրեն»,-  ասաց Հայկի հայրը, հույս հայտնելով, որ որդին շուտով կապաքինվի:

Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայողը ստացել է գանգուղեղային թափանցող վերք, մի քանի օր է ինչ գտնվում է կոմայի մեջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին