Կարևոր իրադարձություններ

Արամը կատաղի կռիվ է տվել մինչև վերջ. 2 ամսից պետք է զորացրվեր

06 Ապրիլ, 2016 13:56
Արամը կատաղի կռիվ է տվել մինչև վերջ. 2 ամսից պետք է զորացրվեր

Արցախում հակառակորդի հետ կռվում զոհված տղաներից մեկն էլ շարքային Արամ Աբրահամյանն է: Աբրահամյանը Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից էր:

Գյուղապետի տեղակալ Մանվել Սահակյան yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տղան երկու ամսից պետք է զորացրվեր:

«Արամի հայրը մեկնել էր  Մոսկվա` արտագնա աշխատանքի, իր մասնագիտությամբ աշխատելու»,- ասաց Սահակյանը: Նրանք 5 երեխա են, շատ խելոք ընտանիքի զավակ էր Արամը: 

Նա նշեց նաև, որ Արամը գյուղում «անունով» տղաներից մեկն էր` լավ առումով, քանի որ առաքինի էր, մյուսներին հասնող: «Էնպես չի, որ հիմա ուղղակի գովում եմ, բոլորը գյուղում նույնը կասեն»,- ասաց գյուղապետը:

Սահակյանը նշեց նաև, որ իրենք տեղյակ են նաև, որ Արամը կատաղի կռիվ է տվել մինչև վերջ, դրա համար էլ հակառակորդը հետո խոշտանգել է նրա դիակը:

 

Լրահոս

Դիտել ավելին