Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ. կատարվում են աշխատանքներ (տեսանյութ)

06 Ապրիլ, 2016 13:40
Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ. կատարվում են աշխատանքներ (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստից հետո Shabat.am-ը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչ է դիվանագիտական առումով ինչ քայլեր են կատարվում, որպեսզի Լեռային Ղարաբաղը որակական առումով նոր կարգավիճակ ունենա ու սուբյեկտայնություն ստանա: Քոչարյանի խոսքով, այդ խնդիրը միշտ օրակարգում է եղել: ՛՛Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու խնդիրը միշտ մեր օրակարգում է եղել և վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծեցին, թե ինչքան կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը որպես լիարժեք բանակցակային կողմ լինի բանակցային սեղանի շուրջ:Գործնական առումով այդ ուղղությամբ կատարվումէ աշխատանք՛՛,-ասաց Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով Հայաստանի դաշնակիցների, մասնավորապես Ռուսաստանի արձագանքին նախորդ չորս օրերին տեղի ունեցող ռազմական գործողությունների, Շավարշ Քոչարյանն ասաց, որ Ռուսաստանի արձագանքը եղել է, այսպես ասած, որպես միջնորդի:

՛՛Ռուսաստանի դեպքում դա եղել է երկակի վիճակում, մի կողմից, որպես միջնորդ Մինսկի խմբում, մյուս կողմից, քանի որ գործողությունները ծավալվել են ոչ Հայաստանի դեմ, այլ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, ապա կարելի է ասել, որ այն իրեն պարտավորեցված չի զգացել, այդ տեսակից Ռուսաստանի արձագանքը եղել է, այսպես ասած, որպես միջնորդի՛՛:

Ըստ Քոչարյանի, հրադադարի դեպքում որևէ նախապայման գոյություն չունի, վերադառնում ենք նախկին ռեժիմին՝ այսինքն 94թ.-ի պայմանագրին, որը պետք է խոստորեն պահպանվի, դրա համար պետք է ,մշակվեն բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, որոնք հիմք կհանդիսանան արդեն խաղաղ բանակցային գործընթացով խնդիրը կարգավորել:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու չեղարկվեց Երևանում սպասվող ԵՏՄ երկրների վարչապետների գագաթնաժողովը, Քոչարյանն ասաց. ՛՛Որովհետև անդամ պետություններից մեկը ցանկություն հայտնեց, որպեսզի հետաձգվի, իսկ քանի որ առանց որևէ անդամի մասնակցության անհնարին է անցկացնել…՛՛: Ըստ ամենայնի, գագաթնաժողովը կկայան Մոսկվայում, կմասնակցի՞ Հայաստանի վարչապետը դրան, Քոչարյանի խոսքով, վերջնական որոշում չկա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին