Կարևոր իրադարձություններ

Իրանն ու Ռուսաստանը Կասպից ծովում կանցկացնեն համատեղ զորավարժություններ

24 Հոկտեմբեր, 2015 21:38
Իրանն ու Ռուսաստանը Կասպից ծովում կանցկացնեն համատեղ զորավարժություններ

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարը հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը ծրագրում են Կասպից ծովում անցկացնել համատեղ ռազմածովային զորավարժություններ: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:

«Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում մեկօրյա զորավարժություններ կանցկացնեն»,- ասել է հրամանատարը:

Սայարը հայտնել է, որ Իրանի ռազմանավերի խումբը անցյալ կիրակի ուղարկել են Աստրախանի նավահանգիստ:

Փոխծովակալի խոսքով՝ Իրանի ռազմանավերը չորեքշաբթի օրը ժամանել են Աստրախան:

 

Լրահոս

Դիտել ավելին