Կարևոր իրադարձություններ

Ռոբ Քարդաշյանը նշանվել է Քայլի Ջենների մրցակցուհու հետ

06 Ապրիլ, 2016 11:05
Ռոբ Քարդաշյանը նշանվել է Քայլի Ջենների մրցակցուհու հետ

Ռոբ Քարդաշյանն առաջարկություն է արել ռեփեր Տայգայի (որի հետ այժմ հանդիպում է իր քույրը՝ Քայլի Ջենները) նախկին ընկերուհուն: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:

Роб Кардашьян помолвлен с соперницей Кайли Дженнер

Զույգի նշանադրության մասին հայտնի է դարձել Ռոբի ընտրյալի Instagram-ից. Բլեք Չայնան սիրելիի հետ լուսանկար է հրապարակել, որի գլխավոր «գործող անձը» նրա մատի մեծ ադամանդով մատանին է: «Այո»,- մեկնաբանել է Չայնան: Ներքին աղբյուրների տեղեկությամբ՝ 7-կարատանոց ադամանդով մատանին Ռոբին արժեցել է 325 հազար դոլար:

Ռոբի ընտանիքից ոչ ոք դեռ չի հաստատել նշանադրության մասին լուրը, բայց Չայնայի ընկերուհին՝ Էմբեր Ռոուզը, արդեն հասցրել է շնորհավորել զույգին. «Նշանադրության առթիվ շնորհավորում եմ իմ հարազատներ Բլեք Չայնային և Ռոբ Քարդաշյանին»:

Այն մասին, որ Ռոբ Քարդաշյանի և Բլեք Չայնայի միջև սիրավեպ է սկսվել, հայտնի է դարձել տարվա սկզբին: Զույգը սկզբում թաքցնում էր իր հարաբերությունները: Չայնան բարդ հարաբերություններ ուներ Ռոբի ընտանիքի հետ. Բլեք Չայնայի քաղաքացիական ամուսինը՝ ռեփեր Տայգան, նրան լքել է հանուն Քայլի Ջենների: Լքել է, սակայն չի դադարել շփվել նախկին սիրելիի հետ, քանի որ մասնակցում է իրենց 3 տարեկան որդու դաստիարակության գործին, և դա շատ է անհանգստացնում Քայլիին:

Ասում են՝ նա «դավաճանություն» է համարում փաստը, որ Ռոբը հանդիպում է իր մրցակցուհու հետ և համոզված է, որ Բլեք Չայնան միայն օգտագործում է իր եղբորը:

Բլեք Չայնան և Տայգան՝ որդու հետ

Քայլի Ջենները և Տայգան

 

Լրահոս

Դիտել ավելին