Կարևոր իրադարձություններ

Անքնությամբ տառապող մարդկանց մոտ խախտված է ուղեղի կառուցվածքը.

06 Ապրիլ, 2016 10:27
Անքնությամբ տառապող մարդկանց մոտ խախտված է ուղեղի կառուցվածքը.

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի Գուանդուն նահանգի Ժողովրդական երկրորդ հիվանդանոցի հետազոտողները պարզել են, որ անքնությամբ տառապող մարդկանց մոտ խախտված է գլխուղեղում սպիտակ նյութերի բաշխումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Radiology հանդեսում։

Գիտնականների խոսքերով՝ անքնությունը տարածված խանգարում է, նրա ստույգ պատճառները մինչ այժմ հայտնի չեն։ Այն սովորաբար առաջանում է այն մարդկանց մոտ, որոնք ենթակա են առօրյա հոգնածության, տրամադրվածության անկման ու կոգնիտիվ խանգարումների։

Նեյրոկենսաբանները որոշել են հետազոտել սպիտակ նյութերի բաշխվածության ու խանգարումների ծանրության միջև փոխադարձ կապը։ Նրանք պարզել են, որ եթե սպիտակ նյութերը վնասված են, ապա ուղեղի առանձին հատվածների միջև կորում է միմյանց հետ կապը։

Բժիշկների անցկացրած հետազոտությանը մասնակցել են անքնությամբ տառապող 23 հիվանդ ու 30 առողջ մարդ։

 

Լրահոս

Դիտել ավելին