Կարևոր իրադարձություններ

Տիտո Ռամալյո. Ցանկանում եմ ագրեսիվ թիմ տեսնել

24 Հոկտեմբեր, 2015 21:33
Տիտո Ռամալյո. Ցանկանում եմ ագրեսիվ թիմ տեսնել

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի«Արարատ»-«Բանանց» (0:0) խաղից հետո հյուրերի նորանշանակ գլխավոր մարզիչ Տիտո Ռամայլոն լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իր թիմն ընդհանուր առմամբ առավելություն ուներ:

«Թիմի պաշտպանությունը շատ լավ էր գործում: Գնդակը շատ էինք խաղարկում, քայլ առ քայլ առաջ ենք գնում: Երկրորդ խաղակեսի 20-րդ րոպեից սկսած` գնդակն ավելի շատ «Արարատի» մոտ էր, բայց հիմնականում 2 հարձակում եղավ` այն էլ մեր սխալի պատճառով: Մեր գլխավոր նպատակը թիմն ավելի կազմակերպելն է: Ցանկանում եմ ագրեսիվ թիմ տեսնել, որը ոչ միայն գնդակ կպահի, այլև դրանով գործողություններ կկատարի»,-ասաց մարզիչը:

Հարցին, թե արդյո՞ք այս հանդիպման տեմպը գոհացրեց, «Բանանցի» գլխավոր մարզիչը պատասխանեց, որ պետք է աշխատեն թիմի արագության վրա.

«Պետք է աշխատենք ավելի արագ խաղալ, սակայն դա պետք է անենք քայլ առ քայլ: Մեր թիմը պետք ռիթմը փոխի: Ուզում ենք խաղալ կարճ փոխանցումներով և երբեմն ներառելով երկար փոխանցումներ»,-եզրափակեց Տիտո Ռամալյոն:

 

Լրահոս

Դիտել ավելին