Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական բանակը հայտնել է մարտերում կորուստների մասին

06 Ապրիլ, 2016 09:43
Ադրբեջանական բանակը հայտնել է մարտերում կորուստների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը 31 զինծառայող է կորցրել։

 

Խոսելով մարտական տեխնիկայի կորուստի մասին՝ Ադրբեջանի պաշպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյախլըն РИА Новости գործակալության հետ զրույցում ասել է, թե «մարտական գործողությունների սկզբից ի վեր ադրբեջանական կողմն ընդամենը մեկ տանկ է կորցրել»։

 

ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը, սակայն, երեկ հայտնել է, որ հակառակորդի մարդկային կորուստներն անհամեմատ շատ են և որպես ապացույց ներկայացրել հակառակորդի տարածքում բնակվող երկու բնակիչների հեռախոսազրույցը, որտեղ սահմանին ապրող կինը պատմել է, թե ինչպես են մեկ գիշերվա ընթացքում միանգամից 2000 վիրավորի տարել հիվանդանոց, նրանցից որոշներին շտապօգնության ուղղաթիռներով են տեղափոխել:

 

Գնդապետ Առստամյանը հաղորդել է, որ ադրբեջական կողմն այս մարտերի ընթացքում կորցրել է 24 տանկ, 2 ուղղաթիռ, 4 հետևակի մարտական մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 «Գրադ»...


Ի դեպ, ադրբեջանական կործանված ուղղաթիռի, անօդաչու թռչող սարքերի և այլ զինատեսակների ոչնչացումը հաստատող նկարներ ու տեսանյութեր են հրապարակվել։

 

Լրահոս

Դիտել ավելին