Կարևոր իրադարձություններ

Վրաց պատգամավորները Լեռնային Ղարաբաղում խաղաղության կոչ են արել

06 Ապրիլ, 2016 00:44
Վրաց պատգամավորները Լեռնային Ղարաբաղում խաղաղության կոչ են արել


Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Ալի Մամեդովը «Վրացական երազանք» խմբակցության անունից համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կապված Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների  հետ:

Ինչպես փոխանցում է Грузия Online-ը` փաստաթղթում պատգամավորները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և կոչ են արել Վրաստանի ազգությամբ  հայ և ադրբեջանցի  քաղաքացիներին  խաղաղություն պահպանել  և զերծ մնալ այնպիսի քայլերից և կոչերից, որոնք «կարող են վնասել Վրաստանի տարածքում խաղաղ գոյակցության բազմադարյա  ավանդույթին»:

Պատգամավորները ափսոսանք են հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների արդյունքում զինծառայողների և խաղաղ բնակիչների շրջանում  զոհերի կապակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին