Կարևոր իրադարձություններ

ՌԴ և ՀՀ վարչապետները քննարկել են ԵԱՏՄ նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու հարցը

06 Ապրիլ, 2016 00:33
ՌԴ և ՀՀ վարչապետները քննարկել են ԵԱՏՄ նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու հարցը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպումը Երևանից Մոսկվա տեղափոխելու հարցը: Այս մասին հաղորդել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Մեդվեդևն ու Աբրահամյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԵԱՏՄ-ում նախագահող Ղազախստանի առաջարկը, որը վերաբերում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը հաջորդ շաբաթ Մոսկվայում անցկացնելուն»,- նշվում է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին