Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի ուժայինները հայտարարել են Դոնեցկից ռազմական տեխնիկայի դուրսբերման մասին

24 Հոկտեմբեր, 2015 21:22
Ուկրաինայի ուժայինները հայտարարել են Դոնեցկից ռազմական տեխնիկայի դուրսբերման մասին

Ուկրաինայի ուժայինները Դոնեցկի հետ շփման գծում ավարտել են զենքի դուրսբերման առաջին մասը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի  նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:

Սեպտեմբերի վերջին  համաձայանգիր էր ստորագրվել, ըստ որի՝ շփման գծից պետք է դուրս բերվեր 100 մմ տրամագիծ ունեցող ռազմական  տեխնիկան:  Տանկերի դուրսբերումը պետք է կատարվեր 2 փուլով:

ԼԺՀ աշխարհազորայինները անցյալ օրը հայտարարել են, որ ավարտել են զենքի դուրսբերման առաջին փուլը, իսկ Ուկրաինայի զինյալները հայտարարել են, որ սկսել են արդեն երկրորդ փուլը:

 

Լրահոս

Դիտել ավելին