Կարևոր իրադարձություններ

«LifeNews»-ի լրագրողները պատմում են, թե ինչու Ադրբեջանը չի ուզում սահմանին լրագրողներ աշխատեն

05 Ապրիլ, 2016 23:08
«LifeNews»-ի լրագրողները պատմում են, թե ինչու Ադրբեջանը չի ուզում սահմանին լրագրողներ աշխատեն

Ռուսական «LifeNews» հեռուստաալիքի լրագրողները, ովքեր աշխատում էին Ադրբեջանում, ղարաբաղյան հակամարտության գոտում, արտաքսվել են երկրից: Հեռուստաալիքը հերքում է Ադրբեջանի այն մեղադրանքները, թե իրենք հավատարմագրված չեն եղել Ադբեջանում աշխատելու համար: Ըստ հեռուստաալիքի, իրենք ստացել են թույլտվություն ԱԳՆ-ից, ավելին` իրենց ուղեկցող են տրամադրել ԱԳՆ-ից և ՊՆ-ից: Իրենք ունեն բոլոր հաստատող փաստերը:

Հեռուստաալիքը հայտարարել է, որ լրագրողների վրա անընդհատ ճնշում են գործադրել, խուզարկել են հյուրանոցի համարները, երբ նրանք այնտեղ չեն եղել, հարցաքննել են վարորդի ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնել է «News Media» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Անատոլի Սուլեյմանովը:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Հիքմեթ Գաջիևը հաղորդել էր, որ «LifeNews»-ի աշխատակիցների գործունեությունը ճանաչվել է ոչ նպատակահարմար: Ըստ նրա, լրագրողները գործել են հանրապետության տարածքում առանց հավատարմագրվելու և իբր ներկայացրել են ոչ օբյեկտիվ տեղեկատվություն:

Ըստ Սուլեյմանովի, Ադրբեջանը չի ցանկանում, որ հակամարտության գոտում լրագրողներ աշխատեն, քանի որ ցանկանում է, որ հակամարտությունը քիչ լուսաբանվի ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից.«Ես հասկանում են, ինչ են նրանք ցանկանում: Նրանք ուզում են, որ այնտեղ ոչ ոք չաշխատի: Ինչու է դա նրանց պետք»,- նշել է Սուլեյմանովը:

Լրագորղներն այս պահին մեկնում են Մոսկվա: Նրանց խուզարկել են նաև օդանավակայանում:

 

Լրահոս

Դիտել ավելին