Կարևոր իրադարձություններ

Նպատակն էր՝ ստանալ ինֆորմացիա, որ կարողանանք արդյունավետ աշխատել տարբեր վերաժողովներում. Է. Շարմազանովը՝ ԱԺ փակ հանդիպումից

05 Ապրիլ, 2016 22:50
Նպատակն էր՝ ստանալ ինֆորմացիա, որ կարողանանք արդյունավետ աշխատել տարբեր վերաժողովներում. Է. Շարմազանովը՝ ԱԺ փակ հանդիպումից

Մեր բանակի մարտունակությունը շատ բարձր է, և դիվանագիտություն ամեն ինչ անում է, որ և՛ դիվանագիտական ոլորտում, և՛ ռազմական ոլորտում արձանագրենք հաջողություններ. Ազգային ժողովում շփման գծում տիրող իրավիճակի հարցով փակ քննարկումից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ Ազգային ժողովում շուրջ 3 ժամ տևած փակ քննարկմանը պատգամավորներին շփման գծում տիրող իրավիճակն էին ներկայացրել պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Շփման գծում տիրող իրավիճակից Շարմազանովը մանրամասներ չնշեց՝ պատճառաբանելով, որ փակ քննարկում էր, միայն նշելով, թե 45 հարց է եղել պատգամավորների կողմից:

Շարմազանովը ներկայացրեց նաև հանդիպման անհրաժեշտությունը:

«Խնդիր համար մեկ, որ դրել էին այս փակ քննարկման համար՝ ստանալ հնարավորինս շատ ինֆորմացիա, որպեսզի կարողանանք արդյունավետ աշխատել տարբեր վերաժողովներում, որովհետև խնդիր կա միջազգային մեր գործընկներին ցույց տալ, որ Ադրբեջանը ագրեսոր է, ահաբեկչական երկիր է, և Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ անում է քայլեր, որ դեմ են ոչ միայն զինադադարին, այլ նաև միջազգային իրավունքին: Մենք ստացանք լուրջ փաստեր, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ աշխատել»,-ասաց նա՝ հավելելով, որ մյուս շաբաթվանից տարբեր պատվիրակություններ պետք է մասնակցեն այս կամ այն վեհաժողովների։

Հաջորդ խնդրիրն էլ ըստ նրա այն էր, որ Պաշտպանական բանակից տեղեկություններ ստանան:

«Մենք միասական ենք, և մեր ԶՈՒ-ն իր վրա դրված պարտավորությունը բարձր մակարդակով կատարել ու կատարելու են»,-ասաց նա:

Շարմազանովը նաև նշեց, թե այն, ինչ մինչ այս ասել է հայկական կողմը, ուժի մեջ է:

«Մենք բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք, և Ադրբեջանի նման ահաբեկչական գործողության դեպքում մեր խնդիրն է խաղաղություն պարտադրել հակառակորդին»,-ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին