Կարևոր իրադարձություններ

«Ջեբհաթ ան-Նուսրա»-ն իր վրա է վերցրել Սիրիայում ռազմական ինքնաթիռը խփելու պատասխանատվությունը

05 Ապրիլ, 2016 22:22
«Ջեբհաթ ան-Նուսրա»-ն իր վրա է վերցրել Սիրիայում ռազմական ինքնաթիռը խփելու պատասխանատվությունը

«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են, որ հենց իրենք են Հալեպի երկնքում խփել Սու-22  ռազմական ինքնաթիռը:

Ծայրահեղականները նաև գերի են վերցրել օդաչուին, ով հասցրել է խցիկից դուրս թռչել: Նախնական տվյալներով՝ օդաչուն դեռ կենդանի է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայում ռազմական ինքնաթիռ էր խփվել:

«Ջեբհաթ ան-Նուսրա»-ն ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում:

 

Լրահոս

Դիտել ավելին