Կարևոր իրադարձություններ

29 զոհ, 101 վիրավոր, 28 անհետ կորած. ԼՂՀ ՊԲ վերջին տվյալները

05 Ապրիլ, 2016 21:06
29 զոհ, 101 վիրավոր, 28 անհետ կորած. ԼՂՀ ՊԲ վերջին տվյալները

ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ գնդապետ Առուստամյանը քիչ առաջ Արցախում` լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց շփման գծում մոտ մեկ շաբաթ տեւած մարտական գործողություների ընթացքում հայկական կողմի կորուստները: Ինչպես հայտնում էYerkir.am-ի թղթակիցը` ըստ պաշտոնական տվյալների`  ՊԲ-ն տվել է 29 զոհ, որից 7-ը` սպաներ: Ունենք 101 վիրավոր: Անհետ կորածների թիվը հասել է 28-ի: Մինչ այս օրը հայկական կողմը կորցրել է 14 տանկ, հակառակորդը` 24 տանկ:

Անդրադառնալով այն հարցին` արդյոք նախքան կրակի դադարեցումը հայկական կողմը կարողացել է վերագրավել կորցրած ութ դիրքերը, Առուստամյանը պատասխանեց. «ՊԲ-ի հակագրոհների շնորհիվ նախկինում եղած իրադրությունը վերականգնվել է. որպես այդպիսին` դիրք, հենակետ հակառակորդի մոտ չկա»: 

 

Լրահոս

Դիտել ավելին