Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատումը

05 Ապրիլ, 2016 20:43
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատումը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին լուրերը հուսադրող են  «Արմենպրես»-ին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս մասին Բեռլինում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:


«Մեր անմիջական ջանքերն այս պահին պետք է կենտրոնան հրադադարի կայունացման և լարվածության աճի նոր թափը կանխարգելելու ուղղությամբ: Ռազմական գործողությունները պետք է արդյունավետորեն և կայուն կերպով դադարեցվեն: Այս առումով ես ողջունում եմ համանախագահների այցը տարածաշրջան: Ես անմիջական շփման մեջ եմ կողմերի և այլ միջազգային դերակատարների հետ»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին