Կարևոր իրադարձություններ

Տեղի ունեցավ հերոսաբար զոհված կապիտան Ուրֆանյանի հոգեհանգիստը (լուսանկար, տեսանյութ)

05 Ապրիլ, 2016 19:53
Տեղի ունեցավ հերոսաբար զոհված կապիտան Ուրֆանյանի հոգեհանգիստը (լուսանկար, տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 5-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանի հոգեհանգիստը: Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի էր բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Հոգեհանգստի արարողությանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ: Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, Նաիրիտի նախկին աշխատակիցներից է, նրան գործընկերները բնորոշում են որպես պայքարող կին է, հրաշալաի մայր, ով միշտ հպարտացել է իր որդիներով: Մոր գործընեկրների խոսքով, Արմենակ Ուրֆանյանը վերջերս էր նշանվել՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Դասընկերների խոսքով էլ, Արմենակ Ուրֆանյանը յուրահատուկ ու տարբերվող մարդ է եղել միշտ:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին