Կարևոր իրադարձություններ

Փարիզում երիտասարդության ցույցի ժամանակ մոտ 130 մարդ ձերբակալվել է

05 Ապրիլ, 2016 18:13
Փարիզում երիտասարդության ցույցի ժամանակ մոտ 130 մարդ ձերբակալվել է

Երեքշաբթի Փարիզում աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ երիտասարդության ցույցի մոտ 130 մասնակից ձերբակալվել է: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Ոստիկանությունում աղբյուրի խոսքով՝ ցուցարարների մեջ եղել է ագրեսիվ տրամադրված երիտասարդների խումբ, որոնց դեմքերը թաքցված են եղել կտորից գլխարկներով և ժապավեններով: Նրանք սկսել են ոստիկանների վրա քարեր, ձվեր և շշեր նետել, իսկ ոստիկանությունը ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:

Ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների բողոքի ակցիաներ են անցկացվում նաև Մարսելում, Ռենում, Ռուանում և շատ այլ քաղաքներում:

Վերջին ամսվա ընթացքում աշխատանքային օրենսդրության վերանայման դեմ ելույթներ պարբերաբար տեղի են ունենում Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում, միաժամանակ, հաճախ ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունենում երիտասարդության և ոստիկանների միջև: Փողոց դուրս եկած քաղաքացիները դեմ են օրենսդրության փոփոխություններին, որոնք աշխատանքային օրվա տևողության ավելացման և այլ անընդունելի միջոցառումների ճանապարհ են բացում:

 

Լրահոս

Դիտել ավելին