Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի օրակարգում փոփոխություններ տեղի չեն ունեցել. նա կմեկնի Գերմանիա. Վլադիմիր Հակոբյան

05 Ապրիլ, 2016 18:12
Սերժ Սարգսյանի օրակարգում փոփոխություններ տեղի չեն ունեցել. նա կմեկնի Գերմանիա. Վլադիմիր Հակոբյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված աննախադեպ դրության հետ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրակարգում փոփոխություններ տեղի չեն ունեցել: Նա վաղը կմեկնի Գերմանիայի Դաշնություն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի օրակարգում այս պահի դրությամբ փոփոխություններ չկան, և վաղը, ըստ օրակարգի՝ նախագահը կմեկնի Գերմանիա: Նախագահի խոսնակը նաև նշեց, որ այցի մանրամասները կհրապարակվեն քիչ ուշ:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Դաշնային կառավարության փոխխոսնակ Գեորգ Շթրեյթերը տեղեկացրել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ապրիլի 6-ին իր նստավայրում կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: «Զրույցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Կքննարկվեն նաև Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները», – ասել էր Շթրեյթերը: Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Մերկելի հետ տեղի կունենա ԼՂ հակամարտության լարվածության աննախադեպ աճի ֆոնին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին