Կարևոր իրադարձություններ

Զգայարաններն արդեն աշխատում են, ձեռքս սեղմել է. վիրավորված զինծառայողի մոտ դրական տեղաշարժ կա

05 Ապրիլ, 2016 17:15
Զգայարաններն արդեն աշխատում են, ձեռքս սեղմել է. վիրավորված զինծառայողի մոտ դրական տեղաշարժ կա

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կրակոցից վիրավորված 19-ամյա Հայկ Թորոսյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Shabat.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի հայրը՝ Դավիթ Թորոսյանը:

«Զգայարաններն արդեն աշխատում են, երբ հետը խոսում ենք հասկանում է, թե ինչ ենք ասում, ձեռքներս է սեղմել: Դեռ ամբողջողվին կոմայից դուրս չի եկել, բժիշկներն ասում են վիճակը ծանր կայուն է, բայց դրական տեղաշարժով»,- ասաց զինծառայողի հայրը:

Նշենք, որ Հայկ Թորոսյանը վնասվածք է ստացել գլխի շրջանում, ունի գանգուղեղային թափանցող վերք: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին