Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի իշխող կուսակցությունն անգամ սեռական փոքրամասնության ձայներն է խնդրում

24 Հոկտեմբեր, 2015 20:27
Թուրքիայի իշխող կուսակցությունն անգամ սեռական փոքրամասնության ձայներն է խնդրում

Թուրքիայում հունիսին անցկացված հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներով միանձնա կառավարություն ձեւավորելու հնարավորութունից զրկված իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), վախենալով, որ կարող է նույնպիսի անհանջողություն ունենալ նաեւ նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում, խնդրում է անգամ սեռական փոքրասմանության (ԼԳՏՊ) համայնքի ձայները:

Ինչպես հաղորդում է թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի բոլոր հասարակական կազմակերպությունների հետ միասին, ԱԶԿ-ն իր օգտին քարոզչություն պարունակող նամակներ է ուղարկել նաեւ ԼԳՏՊ համայնքներին` խնդրելով ընտրություններում քվեարկել իր օգտին:

Թուրքական ԶԼՄ-ները միաժամանակ հիշեցրել են, որ Ստամբուլի նահանգապետարանն առանց որեւէ պատճառաբանության վերջին պահին մերժել էր այս տարի անցկացվելիք ԼԳՏՊ «Հպարտության երթը», որը 12 տարի շարունակ անցկացվել էր առանց միջադեպերի: Ստամբուլի անվտանգության մարմիններն անգամ ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ են օգտագործել երթի համար հավաքված համասեռամոլների եւ նրանց համակիրների դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին